Սերգեյ Լավրովը՝ արցախյան հարցի կարգավորման մասին
«Ես կարող եմ այստեղ մեջբերել Ն. Փաշինյանի խոսքը, որ լուծումը պետք է լինի այնպիսին, որը հաշվի կառնի թե՛ Հայաստանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի, թե՛ Ադրբեջանի շահերը: Սկզբունքորեն տարածքային ամբողջականությունն ու ինքնորոշումը, վեճերի՝ բացառապես խաղաղ ճանապարհով լուծումն ամրագրված է փաստաթղթերի բոլոր տարբերակներում, որոնք քննարկել են կողմերը: Ամեն դեպքում՝ վերջնական որոշումը պետք է հաշվի առնի դա: Մնացածն արդեն դիվանագիտական արվեստի և փոխզիջումների գնալու պատրաստակամության հարց է: ՌԴ-ը ջանալու է, որպեսզի այդ փոխզիջումը լինի արդար և արտահայտի շահերի արդար հավասարակշռությունը»,-նոյեմբերի 11-ին իր հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում, անդրադառնալով արցախյան հարցի կարգավորմանը, հայտարարել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը: «Ավելի վաղ փուլում, երբ դադարեցրել էին ռազմական գործողությունները, Լեռնային Ղարաբաղը բանակցությունների մասնակից էր, սակայն ինչ-որ փուլում Հայաստանի նախկին նախագահներից մեկը որոշեց, որ Լեռնային Ղարաբաղի շահերը պետք է ներկայացնի Երևանը»,- նշել է նա: Ս. Լավրովն ասել է, որ ՌԴ-ը պատրաստ է ամենաակտիվ միջնորդությունն իրականացնել ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի, այնպես էլ ազգային շրջանակում՝ ՌԴ-Հայաստան-Ադրբեջան ձևաչափով. «Առանց Ղարաբաղի ժողովրդի համաձայնության, անհնար կլինի ձևակերպել որևէ համաձայնություն»: ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանն էլ նշել է, որ հիմնախնդիրը վերաբերում է իրենց պատմական հայրենիքում ապրող մեր հայրենակիցներին, մարդկանց և նրանց իրավունքների ու ազատությունների իրականացմանը: «Որպես Արցախի անվտանգության երաշխավոր՝ մենք հանձնառու ենք ապահովելու խաղաղ կարգավորման այնպիսի միջավայր, որը կհարգի Արցախի ժողովրդի իրավունքները, հատկապես ինքնորոշման իրավունքի իրականացումը՝ առանց սահմանափակման և հարկադրանքի: Գործընկերոջս հետ միակարծիք ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի»,- ընդգծել է ՀՀ արտգործնախարարը: |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36