Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 14 դեկտեմբերի, 2019 թ.

Իրաքում անկարգությունների զոհ է դարձել 319 մարդ

453
Երկուշաբթի, 11 նոյեմբերի, 2019 թ., 15:20
Իրաքում անկարգությունների զոհ է դարձել 319 մարդ

Իրաքում անկարգությունների զոհ է դարձել առնվազն 319 մարդ, հաղորդում է «СИНЬХУА Новости»-ն՝ հղում կատարելով երկրի պաշտոնական լրատվական գործակալությանը:
Ցույցերի ընթացքում տուժածները թե՛ ցուցարարներ են, թե՛ անվտանգության ուժերի ներկայացուցիչներ: Վերջին մեկ օրում սպանվել է 13 մարդ:
Նշվում է նաև, որ ցույցերի ընթացքում վիրավորվել է ավելի քան 15 հազար քաղաքացի:
Հիշեցնենք՝ Իրաքում նախորդ ամսվանից չեն դադարում բողոքի ակցիաները՝ կենսապայմանների վատթարացման, գործազրկության աճի ու կոռուպցիայի դեմ: