Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով ժամանել է Երևան

406
Կիրակի, 10 նոյեմբերի, 2019 թ., 21:10
Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով ժամանել է Երևան

Այսօր՝ կիրակի երեկոյան, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Հայաստան:

Նախատեսվում են ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները կմասնակցեն նաև Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը: Հայաստանի Դիվանագիտական դպրոցի նախաձեռնությամբ Սերգեյ Լավրովը զրույց-քննարկում կունենա Դիվանագիտական դպրոցի սաների և Հայաստանի տարբեր բուհերի ուսանողների հետ հանդիպմանը: