Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Հայտնաբերվել է արկ

372
Կիրակի, 10 նոյեմբերի, 2019 թ., 19:05
Հայտնաբերվել է արկ

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:40-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղում՝ ավտոտնակում, հայտնաբերվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հայտնաբերվածը 1990-ական թվականների հրետանային արկ է՝ առանց պայթուցիչի:

Մինչ ՊՆ N զորամասի սակրավորների ժամանելը՝ փրկարարները սահմանազատել են տարածքը:

ՊՆ N զորամասի սակրավորներն արկը տեղափոխել են N զորամաս: Ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:

Հայտնաբերվել է արկ
Հայտնաբերվել է արկ
Հայտնաբերվել է արկ
Հայտնաբերվել է արկ