Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

ՀՀԿ-ն Ծաղկաձորում աշխատաժողով է անցկացրել

358
Կիրակի, 10 նոյեմբերի, 2019 թ., 15:45
ՀՀԿ-ն Ծաղկաձորում աշխատաժողով է անցկացրել

Նոյեմբերի 8-ից 10-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից կազմակերպված «Պոպուլիզմը և ավանդական քաղաքականությունը․ մարտահրավերներ և լուծումներ» աշխատաժողովը, որն իրականացվել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ։

Միջոցառմանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

Մասնակիցները քննարկել են կուսակցական աշխատանքի կազմակերպման նոր մարտահրավերները, ամբոխավարական քաղաքական օրակարգի պարագայում գաղափարական քաղաքական միավորների գործունեության առանձնահատկությունները, կանանց և երիտասարդների դերակատարումը կուսակցական քաղաքականության մեջ և այլ թեմաներ։ Անդրադարձ է կատարվել արտաքին և ներքաղաքական օրակարգերի փոխկապակցված հիմնախնդիրներին, մարդու իրավունքների արդի վիճակին, տնտեսական ցուցանիշների դինամիկային և մամուլի ազատությանը։