Հրդեհ Պոպովի փողոցում. տուժածը հոսպիտալացվել է
407
Շաբաթ, 09 նոյեմբերի, 2019 թ., 22:50
Նոյեմբերի 9-ին, ժամը 16:46-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Պոպովի փողոցի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան խոհանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:58-ին, մարվել՝ 17:01-ին: Մասամբ այրվել են խոհանոցը՝ գույքով (մոտ 15 քմ), ինչպես նաև 3 կգ-անոց գազի բալոնից արտահոսած գազը: Տան սեփականատեր Հայկազ Մ.-ն (ծնված 1959 թ.) տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: |
«Զգացի, որ էդ երեխան չէր կարողանում ղեկը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին
021:54Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
7719:4813 տարեկան աղջկա նկատմամբ սեռական գործողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են
10217:18Ադրբեջանցին դանակահարել է Մոսկվայի բնակչին (տեսանյութ)
15615:36Վարդենիսում 13 տարեկան աղջկա են բռնաբարել
9315:24Նոր Երզնկա գյուղի սկզբնամասում ավտոբուսը վթարի է ենթարկվել. 29 ուղևոր հոսպիտալացվել է
363Երեկ, 20:00