Երևան`   +4 °C
Այսօր`   Երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2019 թ.

Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում. 30-ամյա վարորդը Mercedes Sprinter-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

194
Շաբաթ, 09 նոյեմբերի, 2019 թ., 22:05
Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում. 30-ամյա վարորդը Mercedes Sprinter-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում. տեղեկացնում է shamshyan.com-ը։

Ժամը 18:50-ի սահմաններում. Երևանի բնակիչ, 30-ամյա Նարեկ Դավթյանը՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում, Աբովյանի վարչական տարածքում, իր վարած Mercedes Sprinter 808 PP 01 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Ճանապարհային ոստիկանություն և հիվանդանոց, սակայն դեպքի վայր ժամանած բժիշկները արձանագրել են վրաերթի ենթարկված, մոտ 50 տարեկան տղամարդու մահը:

Փաստի առթիվ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։