Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Այսօր Հայաստան կժամանի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը

481
Կիրակի, 10 նոյեմբերի, 2019 թ., 08:35
Այսօր Հայաստան կժամանի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը

Նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Այցի շրջանակներում նախատեսվում են ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, ինչպես նաև այց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ:

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները կմասնակցեն նաև Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը: Հայաստանի Դիվանագիտական դպրոցի նախաձեռնությամբ Սերգեյ Լավրովը զրույց-քննարկում կունենա նաև Դիվանագիտական դպրոցի սաների և Հայաստանի տարբեր բուհերի ուսանողների հետ հանդիպմանը: