Երևան`   -3 °C
Այսօր`   Երկուշաբթի, 20 հունվարի, 2020 թ.

Հայտնի է Թրամփի իմպիչմենթի գործընթացի քվեարկության ամսաթիվը

2219
Շաբաթ, 09 նոյեմբերի, 2019 թ., 12:40
Հայտնի է Թրամփի իմպիչմենթի գործընթացի քվեարկության ամսաթիվը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական մեծամասնությունը նախատեսում է նախագահ Թրամփի իմպիչմենթի գործընթացի վերաբերյալ ընդհանուր քվեարկությունն անցկացնել նախքան Սուրբ Ծննդյան տոները, որպեսզի Սենատը կարողանա գործը քննել նոր տարվանից: Այս մասին նոյեմբերի 8-ին գրել է ամերիկյան The Hill պարբերականը՝ վկայակոչելով Դեմոկրատական կուսակցության օրենսդիրների հայտարարությունները:
Հայտնի է, որ դեմոկրատներն արդեն անցկացրել են մի շարք լսումներ և ազդարարել են փակ ցուցմունքների փուլի ավարտի մասին՝ հրապարակելով գաղտնազերծված ցուցմունքների հազարավոր էջեր: Այժմ դեմոկրատներն ազդարարել են «երկրորդ փուլի» մասին, որն իրենից ներկայացնում է բաց ունկնդրումների լսումների շրջան:

«Հաջորդ շաբաթ դեմոկրատներն առաջին հանրային ունկնդրումը կանցկացնեն՝ հեռարձակելով իմպիչմենթի վերաբերյալ յոթ շաբաթվա հետաքննության արդյունքների հիման վրա նյութերը»,- նշում է պարբերականը: