Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2019 թ.

«Հեռանում եմ, քանի որ չպետք է խնդրեմ, որ իմ խորհուրդը լսեն». Բաբկեն Պիպոյան

178
Ուրբաթ, 08 նոյեմբերի, 2019 թ., 23:50
«Հեռանում եմ, քանի որ չպետք է խնդրեմ, որ իմ խորհուրդը լսեն». Բաբկեն Պիպոյան

Հանրային խորհրդի անդամ Բաբկեն Պիպոյանը դիմում է ներկայացրել Կառավարություն՝ ՀՀ վարչապետին խնդրելով դադարեցնել խորհրդում իր գործունեությունը:

Հիշեցնենք, որ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը Հանրային խորհրդի երեկվա նիստի ժամանակ հայտարարել էր, որ հեռանում է խորհրդից։

«Հանրային խորհուրդը լքում եմ, քանի որ չպետք է խնդրեմ, որ իմ խորհուրդը լսեն»,- այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Բ. Պիպոյանը:

Նրա խոսքով՝ Հանրային խորհուրդը պետք է դառնար պրոֆեսիոնալ փորձաքննություն անող մարմին, որտեղ հնչեցված կամայական կարծիքը պարտադիր բխելու էր ՀՀ-ի շահերից:

«Գործադիրն ուզում է խորհուրդ լսել, բայց ի՞նչ խորհուրդ, ումի՞ց է ուզում լսել, ումից՝ ոչ: Ես ինչո՞ւ եմ շատ հեշտ արել այս քայլը, որովհետև ես շարունակել ու շարունակում եմ հանրային գործունեությունս...: Ես դուրս եմ գալիս Հանրային խորհրդից՝ ապացուցելու համար, որ ինձ պետք չէ, որ ես այնտեղ լինեմ. այն պետք է երկրին»,- եթերի ընթացքում ասել է Պիպոյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Հանրային խորհուրդը լքում եմ, քանի որ չպետք է խնդրեմ, որ իմ խորհուրդը լսեն». Բաբկեն Պիպոյան