Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 15 նոյեմբերի, 2019 թ.

Ողբերգական վթար Գյումրի-Բավրա ավտոճանապարհին

136
Ուրբաթ, 08 նոյեմբերի, 2019 թ., 23:00
Ողբերգական վթար Գյումրի-Բավրա ավտոճանապարհին

Այսօր երեկոյան՝ ժամը 18-ի սահմաններում, Գյումրի-Բավրա ավտոճանապարհի «Ղոչ աղբյուր» կոչվող հատվածում Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու ավելի քան 15 մետր բարձրությունից գլորվել ձորը։ Մեքենայում եղել է 4 մարդ, բոլորն էլ՝ Գյումրու բնակիչներ։
Պատահարի հետևանքով Անդրանիկ Խաչատրյանը տեղում մահացել է, մյուս 3 ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, տեղեկացնում է Shantnews-ը։ Վարորդը՝ Գյումրիի բնակիչ 25-ամյա Ռոման Պողոսյանը, տեղափոխվել է Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոց, իսկ 24-ամյա Արթուր Սաքոյանն ու Ռաֆիկ Ամիրխանյանը՝ «Գյումրի» բժշկական կենտրոն։