ԱԳՆ-ի, հյուպատոսության և «Յունիբանկի» ֆինանսական օգնությամբ, Նարեկ Հարությունյանն ու Լիլիթ Առաքելյանն իրենց նորածնի հետ շուտով Հայաստանում կլինեն
![]() Նարեկ Հարությունյանը և Լիլիթ Առաքելյանը շուտով կվերադառնան Հայաստան. այս մասին MAMUL.am-ի թղթակցին հայտնեց Նարեկ Հարությունյանը. «Երեկ հյուպատոսն էր զանգահարել. իր միջնորդությամբ «Յունիբանկը» ընթացիկ ծախսը և մնացած բոլոր ծախսերը վերցրել է իր վրա: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց և կազմակերպություններին, որոնք այս դժվարին պահին օգնեցին մեզ»,- մեր թղթակցի հետ զրույցում ասաց Նարեկ Հարությունյանը՝ տեղեկացնելով նաև, որ երեխայի հետ ամեն ինչ կարգին է: Հիշեցնենք, որ երեկ MAMUL.am-ի խմբագրություն էր ահազանգել Նարեկ Հարությունյանը, ով կնոջ հետ հանգստի էր մեկնել Եգիպտոս: Նա նշել էր, որ 7 ամսական հղի կնոջ ինքնազգացողությունն անսպասելիորեն վատացել է և արդյունքում կինը վաղաժամ ծննդաբերել է: Երեխային հիվանդանոցից վերցնելու համար բժիշկները 3500 ԱՄՆ դոլար էին պահանջել, ինչն ամուսինները չեն ունցել: Նարեկին և Լիլիթին ֆինանսական օգնություն է ցուցաբերել Եգիպտոսում ՀՀ դեսպանատունը և «Յունիբանկ» ընկերությունը: Հիշեցնենք նաև, որ երեկ MAMUL.am-ի թղթակիցը դիմել էր ՀՀ ԱԳՆ-ին՝ պարզելու համար, թե խնդրի լուծման ի՞նչ տարբերակներ կան: ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նշել էր, որ կխոսի դեսպանի հետ և կհստակեցնեն անելիքները: |
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
3008:30«Դեռ ոչ մեկին չի հաջողվել սվինների վրա երկար նստած իշխանություն պահել՝ շատ ցավոտ է». Դ. Մալխասյան
7905:10«Ինչո՞ւ է Նիկոլը կառչել աթոռից». Արտակ Զաքարյան
8204:05«Հայաստանում չկան ներքին թշնամիներ». Հայկ Մանասյան
9603:10«Նրանը պարտություն կեղծելն է, համատարած պարտվածների ու անշնչացած դիակների վրա հաղթանակ խաղալն է». Կարպիս Փաշոյան
8602:05«Թուրք առաջնորդը հայտարարել է, թե Հայաստանն ահաբեկչական երկիր է». Կարեն Հովհաննիսյան
11601:10