Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2019 թ.

«Արայիկ Հարությունյանն ո՞վ էր մինչև հեղափոխությունը, ո՞ւմ ֆինանսավորմամբ է կրթություն ստացել». Արծվիկ Մինասյան

400
Ուրբաթ, 08 նոյեմբերի, 2019 թ., 17:20
«Արայիկ Հարությունյանն ո՞վ էր մինչև հեղափոխությունը, ո՞ւմ ֆինանսավորմամբ է կրթություն ստացել». Արծվիկ Մինասյան

«Եթե Նիկոլ Փաշինյան անձը, վարչապետը պաշտպանում է նույն տեսակետները, ազգային արժեքների ոտնահարման վարքագիծը, նույն գնահատականներն իրեն ենք հնչեցնում, նույնիսկ ավելի խիստ՝ իր հասցեին կհնչեցնենք»,- այսօրվա ասուլիսի ժամանակ նշեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ չի կիսում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդների գնահատականները:

«Իսկ Արայիկ Հարությունյանն ո՞վ էր մինչև հեղափոխությունը, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում: Ո՞ւմ ֆինանսավորմամբ է կրթություն ստացել: Գնացեք իրեն հարցրեք, ես էստեղ չեմ ասի... Լևոն Մկրտչյանը հայտարարեց, որ պատրաստ է բովանդակային բանավեճի: Եթե էդքան ցանկություն կա, թող բանավիճի, եթե վստահ է»,- ասաց Մինասյանը՝ անդրադառնալով Արայիկ Հարությունյանի հայտարարությանը՝ ԿԳ նախկին նախարար Լևոն Մկրտչյանի՝ «կրթության ոլորտում ավերածությունների» մասին: