Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Գերմանիայում երկու մարդ է տուժել հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով

843
Ուրբաթ, 08 նոյեմբերի, 2019 թ., 16:30
Գերմանիայում երկու մարդ է տուժել հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով

Գերմանիայի GTS Grube Teutschenthal Sicherungs GmbH հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ վիրավորվել է, մի քանի տասնյակ մարդ գտնվում է ապաստարանում: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով գերմանական MDR հեռուստառադիոընկերությանը: Պայթյունը տեղի է ունեցել Սաքսոնիա-Անհալտի դաշնային երկրամասում: Պայթյունի պահին տարածքում գտնվել է 38 մարդ, նրանցից երկուսին տեղափոխել են հիվանդանոց: