Երևան`   +5 °C
Այսօր`   Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2019 թ.

«Ձեր վճարած հարկերով Արցախի գլխավոր օլիգարխի քարոզն են անում». Տիգրան Գրիգորյան

159
Շաբաթ, 09 նոյեմբերի, 2019 թ., 05:20
«Ձեր վճարած հարկերով Արցախի գլխավոր օլիգարխի քարոզն են անում». Տիգրան Գրիգորյան

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը, վերջին ամիսների ընթացքում, երկրորդ անգամ հարցազրույցի է հրավիրել Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին։ Քանի որ Հանրային հեռուստատեսությունն ինֆորմացիայի հիմնական աղբյուրն է Արցախի քաղաքացիների համար, սա կարելի է որակել միայն որպես բացահայտ քարոզչություն։ Այոʹ, հարգելի ընկերներ, ձեր վճարած հարկերով Արցախի գլխավոր օլիգարխի քարոզն են անում։

Այսպե՞ս եք ազատ ու արդար ընտրություններ ապահովում Արցախում։ Դուք աստիճանաբար Արցախում ազատ ու արդար ընտրությունների համար գլխավոր խոչընդոտն եք դառնում։ Սերժ Սարգսյանի ականջը կանչի։

Հ. Գ. Նույնիսկ Արցախի Հանրայինն է արդեն Արցախի ընդդիմադիր գործիչներին «սև ցուցակից» հանել, իսկ Հ1-ը դեռ չի հանել։ Արցախի կոռումպացված իշխանական էլիտայի քարոզն է անում և բոյկոտում ընդդիմությանը»։