«Կիկոսի մահն» ու Ռոբերտ Քոչարյանի գրավը. փաստաբանի համեմատությունը
«Իրավակարգավորումները, որ ունենք, արդեն հակասահմանադրական են համարվել, հակասում են նաև եվրոպական դատաիրավական պրակտիկային: Երկրի ներքին օրենսդրությունը չպետք է արգելք սահմանի գրավի կիրառման համար: Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է, որ գրավը կիրառվում է ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործությունների համար: Այդ օրենսդրական դրույթը կա տասնամյակներ շարունակ, սակայն չի կիրառվում, որովհետև հակասում է եվրոպական դատական պրակտիկային: Հայաստանյան դատարաններն արդեն գրավ կիրառում են նաև ծանր հանցագործությունների դեպքերում, ինչը թեպետ հակասում է ներքին օրենքին, սակայն տվյալ դեպքում առաջնահերթ է եվրոպական կոնվենցիան». նոյեմբերի 8-ին լրագորղների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Ռ. Քոչարյանի հանդեպ գրավ կիրառելու իրենց միջնորդությունը մերժելուն: Ըստ նրա՝ դատարանը եթե անգամ գրավ չի կիրառում, գոնե պարտավոր է հարցը քննության առարկա դարձնել: Պաշտպանական խմբի մեկ այլ անդամ Արամ Օրբելյանն էլ հավելեց, որ փաստորեն՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանն արձանագրել է, որ գրավի համար խոչընդոտ կա, Վճռաբեկ դատարանն ու ՍԴ-ն արձանագրել են, որ այդ խոչընդոտը չկա, դատարանը մի քիչ ավել է մտածել, քան պետք էր և մերժել է գրավի կիրառումը: «Շատ տիպիկ հեքիաթ կա՝ «Կիկոսի մահը», դրա նման է. մտածել է՝ կկիրառեմ գրավ, հետո կգնա կխոչընդոտի, հետո կուզեն գրավն ազգայնացնել, հետո ո՞նց եմ ազգայնացնելու, կարողանալո՞ւ եմ վերցնել, թե՞ չեմ կարողանալու: Մի երեք քայլ ավելի է մտածել, քան իրավունք ուներ մտածելու»,- նկարագրեց փաստաբանը: |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36