Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Facebook-ը գործարկել է ԱՄՆ նախագահական ընտրություններում միջամտություններից պաշտպանող ծրագիր

2097
Ուրբաթ, 08 նոյեմբերի, 2019 թ., 11:00
Facebook-ը գործարկել է ԱՄՆ նախագահական ընտրություններում միջամտություններից պաշտպանող ծրագիր

Facebook-ը գործարկել է Facebook Protect ծրագիրը՝ 2020 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում քաղաքական գործիչների և կուսակցությունների հաշիվները հաքերներից պաշտպանելու համար: Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ ծրագիրը կոչված է պաշտպանելու ընտրված պաշտոնյաների, թեկնածուների, ինչպես նաև նրանց աշխատակիցների ու այլ գործիչների հաշիվները հաքերային հարձակումներից:

Մեկ հաշվի վրա հարձակման հայտնաբերումից հետո Facebook-ը կկարողանա ստուգել և պաշտպանել այլ հաշիվներ: