Երևան`   -1 °C
Այսօր`   Շաբաթ, 23 նոյեմբերի, 2019 թ.

Սրվել են Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի հարաբերությունները. «Հրապարակ»

154
Ուրբաթ, 08 նոյեմբերի, 2019 թ., 09:50
Սրվել են Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի հարաբերությունները. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մասիս Մայիլյանը բավականին լուրջ արտերկրյա վոյաժների մեջ է՝ ԱՄՆ-ից հետո կմեկնի Ռուսաստան, ընդ որում, այդ այցերը թե՛ ինքը, թե՛ իր վրա աշխատող թիմը շատ լավ փիառ է անում։ Ամերիկյան այցը կազմակերպել էին դրսի դաշնակցականները, որպեսզի այն նաև համընկնի Ներկայացուցիչների պալատի կողմից Ցեղասպանության ճանաչման բանաձևի հետ, ինչն էլ շատ լավ փիառվեց՝ սենատորների նկարների ֆոնին։

Այս հողի վրա բավականին սրվել են Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի հարաբերությունները՝ ժոստկի պայքար է գնում նրանց միջև, թե ով է Նիկոլի պրոտեժեն, բայց Մասիսը հազիվ 10 տոկոս ձայն ունի, նրան պաշտպանելը հեռանկարային չէ, սա հասկանում են Երևանում»,- ասաց արցախյան մեր աղբյուրը: Արդեն նաև կոմպրոմատներ են միմյանց դեմ օգտագործում՝ Արայիկ Հարությունյանին, օրինակ, փորձում են կապել նախկին իշխանությունների հետ, թեև «Արայիկը հներից զգուշանում է, իրեն հեռու է պահում Սերժ Սարգսյանից, ինտերվյուներում գովում է Նիկոլին, ասում է՝ շատ լավ առաջնորդ է, տնտեսությունը զարգացնում է»։ Մասիսի թիմի հույսը Նիկոլի կասկածամտության վրա է, որ Արայիկին, մեկ է՝ յուրային չի համարելու»:

Մանրամասները՝ թերթիկ համարում: