Երևան`   +3 °C
Այսօր`   Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2019 թ.

«Լավ նորություն ունեմ սահմանամերձ նոյեմբերյանցիների համար». Սիփան Փաշինյան

130
Ուրբաթ, 08 նոյեմբերի, 2019 թ., 00:15
«Լավ նորություն ունեմ սահմանամերձ նոյեմբերյանցիների համար». Սիփան Փաշինյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս անգամ լավ նորություն ունեմ սահմանամերձ նոյեմբերյանցիների համար:
Սիրելիʹ նոյեմբերյանցիներ, ասֆալտապատող կազմակերպություններից մեկի սեփականատերը լավ լուր հայտնեց, որ ուզում է (ոչ առաջին անգամ է նման բան անում) իր կողմից նվեր անի համայնքին՝ ասֆալտապատելով որոշ տարածքներ։ Միասին այցելել ենք Նոյեմբերյան, ծանոթացել բազմաբնակարան շենքերի բակերում տիրող վիճակին, և որոշվել է որպես նվեր Նոյեմբերյան համայնքին, ասֆալտապատել հետևյալ շենքերի բակերն ամբողջությամբ:

Տերյան 1
Տերյան 3
Տերյան 5
Տերյան 7
Տերյան 9
Դպրոցականների 44:
Այս շենքերի բակում անձրևոտ եղանակին հնարավոր չի լինում քայլել առանց ցեխոտվելու»: