Երևան`   +3 °C
Այսօր`   Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2019 թ.

«Հաշմանդամություն ունեցողները մանկատնից տեղափոխվել են հոգեկան առողջության կենտրոններ». Զ. Բաթոյան

119
Հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2019 թ., 22:45
«Հաշմանդամություն ունեցողները մանկատնից տեղափոխվել են հոգեկան առողջության կենտրոններ». Զ. Բաթոյան

«1991-ից 2013-ը ցուցակներում ներառված մանկատան շուրջ 300 սաները և 2014-ից հետո առանց ծնողական խնամքի մնացած անձանց պետությունը բնակարանի գնման վկայագրեր կտրամադրի»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ ամփոփելով Կառավարության այսօրվա նիստը:

Նրա խոսքով՝ առաջնահերթությունը տրվելու է այն անձանց, ովքեր հերթագրված են. «Մենք բոլորի մասին արդեն տեղեկատվություն ունենք և բացի այդ՝ նաև թարմացնում ենք համապատասխան մարմինների հետ, որովհետև դա շատ համագործակցային աշխատանք է, որից հետո արդեն ընդգրկել ենք այն անձանց, ովքեր 2014-ից հետո են դիմել և հերթագրվել: Այսինքն՝ պիտի որ ներառենք բոլորին»,- ասել է Բաթոյանը:

Եթերի ընթացքում նա նշել է, որ հաշմանդամություն ունեցող չափահասներն ընդհանրապես հերթացուցակում չեն եղել. չեն ճանաչվել որպես մանկատան շրջանավարտ և չեն գրանցվել որպես բնակարանի կարիք ունեցող մարդ. «Նրանց դեպքում, ցավոք, մանկատնից տեղափոխություն է եղել շուրջօրյա խնամքի այլ հաստատություն, մասնավորապես՝ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց համար նախատեսված խնամքի կենտրոններ, որոնք գործում են պետության ենթակայությամբ: Այսօրվա հատկացումներով մենք նաև լուծելու ենք նրանց մի մասի խնդիրները»,- նշել է նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: