Երևան`   +2 °C
Այսօր`   Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2019 թ.

«2003-ից պետությունը չի ապահովել մանկատան շրջանավարտներին բնակարաններով». Գեմաֆին Գասպարյան

133
Հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2019 թ., 20:25
«2003-ից պետությունը չի ապահովել մանկատան շրջանավարտներին բնակարաններով». Գեմաֆին Գասպարյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2003 թվականից պետությունը չի կատարել իր պարտականությունը և չի ապահովել մանկատան շրջանավարտներին բնակարաններով:
Այժմ՝

  • ՀՀ կառավարությունը 1 մլդ 900 մլն դրամ կտրամադրի մանկատան 301 շրջանավարտի բնակարանային կարիքները հոգալուն:
  • Յուրաքանչյուր շրջանավարտի կտրամադրվի 6.3 մլն դրամ արժողությամբ բնակարանների գնման վկայագրեր։
  • Եթե մարզում տուն գնեն՝ կտրվի նաև մասնագիտական ուսուցում և աշխատանքի անցնելու հնարավորություն կամ կզարգացվի բիզնեսով զբաղվելու նրանց հմտությունները և կտրվի նախնական կապիտալ։

Մեր լավ կառավարման և խնայողությունների վերաբաշխման արդյունքում»: