Երևան`   +2 °C
Այսօր`   Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2019 թ.

«Ադրբեջանում ենթադրաբար սպասվող պատերազմի համար պատրաստում են մահապարտներ». Կ. Հովհաննիսյան

117
Հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2019 թ., 19:45
«Ադրբեջանում ենթադրաբար սպասվող պատերազմի համար պատրաստում են մահապարտներ». Կ. Հովհաննիսյան

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը վտանգավոր է դառնում ոչ միայն Հայաստանի համար, այլ նաև՝ ամբողջ աշխարհի: Որպեսզի ասածս ավելի հիմնավոր լինի բերեմ մեկ օրինակ այն բազմաթիվ օրինակներից, որը հենց այսօր է տեղի ունեցել:
Այսօր Ադրբեջանի Աղդամի շրջանի Ղուզանլի գյուղում, դրոշի օրվա կապակցությամբ, տեղի է ունեցել միջոցառում, որտեղ իրենց ցուցադրական համարներով հանդես են եկել Ադրբեջանի հետախուզական և հատուկ նշանակության զորամասի զինծառայողները: Այս միջոցառման ընթացքում հնչել են «Ղարաբաղ» և «Շեհիդները անմահ են» վանկարկումներ: Հատկանշական է, որ վանկարկումը սկզբից սկսվել է միջոցառման մաս կազմող դրոշակակիրներից, ովքեր սկզբից մինչև վերջ թափահարել են դրոշները: Ըստ էության, սա նշանակում է, որ «հանուն Ղարաբաղի» եթե ընկնեն, ուրեմն անմահ են: Բանից դուրս է գալիս, որ ենթադրաբար սպասվող պատերազմի համար պատրաստվում են մահապարտներ»: