Երևան`   +6 °C
Այսօր`   Կիրակի, 17 նոյեմբերի, 2019 թ.

Երկաթգծի Արին-Բերդի կայարանում գնացքներ են բախվել. կան տուժածներ

115
Հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2019 թ., 17:05
Երկաթգծի Արին-Բերդի կայարանում գնացքներ են բախվել. կան տուժածներ

Նոյեմբերի 6-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, թե երկաթգծի Արին-Բերդի կայարանում երկու գնացք բախվել են:
Պարզվել է, որ ժամը 17.30-ին թոքերի սալջարդով և կրծքավանդակի բութ վնասվածքով «Էրեբունի» բժշկական կենտրոն է դիմել չորս քաղաքացի: Նրանք հայտնել են, որ վնասվածքները ստացել են երկու շոգեքարշերի բախման հետևանքով:
Նախապատրաստվում են նյութեր: