Երևան`   +3 °C
Այսօր`   Հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2019 թ.

«Պարզվում է` տկն Ներսիսյանը եկել էր բարեկամի վարորդական իրավունքի ստացման միջնորդության․ ավելին, նույն օրը բարեկամն ստացել է այն». Նարեկ Մանթաշյան

116
Հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2019 թ., 12:55
«Պարզվում է` տկն Ներսիսյանը եկել էր բարեկամի վարորդական իրավունքի ստացման միջնորդության․ ավելին, նույն օրը բարեկամն ստացել է այն». Նարեկ Մանթաշյան

«Այլընտրանք» ՀԿ համահիմնադիր Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կրկիկն անհաջող ՓիԱռ...

Պարոն վարչապետ, Տիկին Շուշան Ներսիսյան, ոտիկանապետի ԺՊ պարոն գնդապետ, երեկ վարչապետի գրառումից տեղեկացանք, որ պետավտոտեսուչը բարձրաստիճան պաշտոնյայի է տուգանել և այդ մասին ոստիկանապետի ԺՊ-ին զանգել շնորհակալությամբ դիմել է պաշտոնյան, դե իսկ ոստիկանապետի ԺՊ-ն էլ իր հերթին զեկուցել է վարչապետին: Վարչապետը հանձնարարել է պարգևատրել ոստիկանին, մի գրառում արել, որտեղ ընդգծում է իրավիճակի աննախադեպ լինելը: Երեկոյան արդեն վարչապետի տնային խոսակցություններին քաջատեղյակ «Հայկական ժամանակը» գրում է, որ այդ պաշտոնյան ՊԵԿ փոխնախագահ Շուշան Ներսիսյանն է, Տիկին Ներսիսյանն էլ չի հերքում՝ ասելով, որ արագություն էր գերազանցել:
Ուրեմը, մոտ 20 օր առաջ ,նույն Տիկին Ներսիսյանին ՃՈ պետի տեղակալի ուղեկցությամբ հանդիպել եմ Երևանի պետավտոտեսչության հաշվառման կենտրոնում, ու երբ ծանոթ աշխատակցից փորձեցի հետաքրքրվել տիկինի ներկայության պատճառը, պարզվեց՝ եկել է բարեկամի համար վարորդական իրավունքի ստացման միջնորդության, ասեմ, ավելին, նույն օրն իր բարեկամն ստացել է վարորդական իրավունքը: Խնդրեմ, զանգեք և լուրի իսկությունը ճշտեք տիկին Ներսիսյանից, թող հերքի, նոր կհրապարակեմ տեսագրությունը:
Ասածս ինչ ա, Նիկոլ ջան, մի խաբեք ժողովրդին, լավ էլ միջնորդում ու գործեր են անում, հա մեկել էդ ոստիկանին պարգևատրելը ճիշտ որոշում ա, իսկ Շուշանին արագությունը գերազանցելու համար ու կոռուպցիոն ճանապարհով վարորդական դասավորելու համար էլ տեսնենք ինչ կանես»: