Երևան`   +6 °C
Այսօր`   Հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2019 թ.

Առաջարկվում է ՄԻՊ աշխատակազմում համայնքային խնդիրներով զբաղվող առանձին հաստիքներ ունենալ

111
Հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2019 թ., 11:50
Առաջարկվում է ՄԻՊ աշխատակազմում համայնքային խնդիրներով զբաղվող առանձին հաստիքներ ունենալ

«Խնդիրներին տեղում ուշադրություն դարձնելը կարևոր է։ Ֆինանսների նախարարի հետ հարցը կքննարկենք»․ նոյեմբերի 7-ին ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին նախագծի նախնական քննարկման ժամանակ

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Անի Սամսոնյանի առաջարկին ի պատասխան ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։ Ա․Սամսոնյանն առաջարկեց ՄԻՊ աշխատակազմում ավելացնել 2 հաստիք՝ համայնքային հարցերով զբաղվելու համար։ Առաջարկին միացավ նաև ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը։

Ֆինանսների նախարարն էլ նշեց, որ մոտավոր հաշվարկով 2 հաստիքի ավելացումը տարեկան մոտ 13-15 միլիոն դրամ կարժենա։

Նշենք, որ բացի այդ առաջարկից, 2020թ. բյուջեի նախագծով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հաստիքի ավելացում նախատեսվել է. 2019թ. 86-ի փոխարեն 98։ Դրանով պայմանավորված՝ աշխատակազմին հատկացվող գումարն էլ ավելացել է: Ըստ այդմ՝ 2020թ. ՄԻՊ աշխատակազմին կհատկացվի 514,2 միլիոն դրամ՝ 61,6 միլիոն դրամով ավելի նախորդ տարվա համեմատ։