Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Երևանից Թբիլիսի քաղաքապետը մեկնում է ինքնաթիռով. «168 ժամ»

364
Հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2019 թ., 09:45
Երևանից Թբիլիսի քաղաքապետը մեկնում է ինքնաթիռով. «168 ժամ»

«168 ժամ»-ը գրում է. «Պարզվում է, որ ս/թ հոկտեմբերի 4-9-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի գործուղված մեր պատվիրակությունն այնտեղ է մեկնել ոչ թե մեքենաներով, այլ ինքնաթիռով, ինչը հարուցել է քաղաքապետարանի աշխատակիցների և ավագանու անդամների զարմանքը, ովքեր նշում են, որ չեն հիշում, որ երբևէ Վրաստան որևէ մեկն ինքնաթիռով մեկներ:

Ընդ որում, գործուղման մասին Երևանի քաղաքապետի հրամանի մեջ նշված չէ, թե ինչով են պատվիրակության անդամները մեկնում Վրաստան, բայց նշված է, որ բոլոր ծախսերը, բացի գիշերակացից, հոգում է Երևանի 2019թ. բյուջեն»:

Մանրամասները՝ թերթի համարում: