Երևան`   +6 °C
Այսօր`   Կիրակի, 17 նոյեմբերի, 2019 թ.

Դադարեցվել է «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ի թիվ 049 օդանավ շահագործողի վկայականի գործողությունը

114
Չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2019 թ., 16:45
Դադարեցվել է «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ի թիվ 049 օդանավ շահագործողի վկայականի գործողությունը

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ում անցկացրած տեսչական ստուգումների և արձանագրված թերությունների արդյունքում ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականը կասեցվել է և տրվել է 6 ամսյա ժամկետ՝ թերությունները վերացնելու համար: Սակայն ընկերության կողմից կայացվել է որոշում՝ գործունեությունը դադարեցնելու մասին:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ի թիվ 049 օդանավ շահագործողի վկայականի գործողությունը դադարեցվել է: