«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի շրջանակներում հնչեց Ալեքսեյ Շորի երաժշտությունը
![]() «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի շրջանակներում կոմպոզիտոր Ալեքսեյ Շորին նվիրված երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ ներկայացրել է հատվածներ Շորի «Բյուրեղապակյա դղյակը» բալետից‚ կոմպոզիտորի Թավջութակի կոնցերտը «Երաժշտական ուխտագնացություն» (մենակատար՝ թավջութակահար Վիկտոր Ժուլիեն Լաֆերիեր)‚ հատվածներ «Մեծ պաշարում» սիմֆոնիկ շարքից‚ «Ճանապարհորդության նոթատետր» կոնցերտը դաշնամուրի և նվագախմբի համար (մենակատար՝ դաշնակահար Ինգոլֆ Վունդեր)։ Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը‚ խոսելով Շորի արվեստի մասին‚ նշել է‚ որ իրեն հիացնում է Շորի վերաբերմունքը երաժշտության նկատմամբ. «Լինելով մաթեմատիկոս և լուրջ գիտնական՝ Ալեքսեյ Շորն իրեն նվիրել է երաժշտությանը։ Այս իրողությունը փառատոնին գեղեցիկ երանգ է հաղորդում»։ Ալեքսեյ Շորը‚ նշելով‚ որ «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը բացառիկ է իր ձևաչափով‚ առանձնացրել է այն փաստը‚ որ ժամանակակից կոմպոզիտորներից յուրաքանչյուրին նվիրվում է մեկ առանձին համերգային երեկո՝ այդպիսով ամբողջական ներկայացնելով տվյալ հեղինակի արվեստը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասին խոսելով՝ Շորն ընդգծել է‚ որ ուրախ է համագործակցել այս կոլեկտիվի հետ‚ որն ունի շատ հետաքրքիր ու բովանդակությամբ լի պատմություն։ ![]() ![]() |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
15329.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
19728.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
88024.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21223.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20723.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
66620.09.2026, 23:12


