Երևան`   +6 °C
Այսօր`   Կիրակի, 17 նոյեմբերի, 2019 թ.

Սանկտ Պետերբուրգում վերելակի ընկնելու հետևանքով 2 հայերի վիճակը շարունակում է մնալ ծանր

82
Չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2019 թ., 12:05
Սանկտ Պետերբուրգում վերելակի ընկնելու հետևանքով 2 հայերի վիճակը շարունակում է մնալ ծանր

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել. «Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած հայազգի անձանց վերաբերյալ Սանկտ Պետերբուրգի թիվ 18 ծննդատան վերանորոգման աշխատանքների իրականացման ժամանակ վերելակի ընկնելու հետևանքով տուժած երկու հայազգի անձինք (Գ․ Հ. և Ա․ Կ․) շարունակում են գտնվել Ալեքսանդրովի քաղաքային հիվանդանոցում և Ջանելիձեի անվան շտապ օգնության ԳՀԻ-ում։

Ըստ դեսպանությանը փոխանցված տեղեկատվության՝ տուժածների վիճակը շարունակում է մնալ ծանր․ նրանք ունեն բազմաթիվ բաց և փակ կոտրվածքներ, ներքին օրգանների վնասվածքներ:

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապ է պահպանում բուժհաստատությունների հետ»։