Երևան`   +6 °C
Այսօր`   Կիրակի, 17 նոյեմբերի, 2019 թ.

Քաղաքացին նետվել է կամրջից, նրան կանխել փորձող ոստիկանը վրաերթի է ենթարկվել

138
Երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2019 թ., 18:55
Քաղաքացին նետվել է կամրջից, նրան կանխել փորձող ոստիկանը վրաերթի է ենթարկվել

Երևանում այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել։ 35 տարեկան մի տղամարդ «Հաղթանակ» կամրջից նետվել է Հրազդանի կիրճը: Ոստիկան Պետրոս Պապիկյանը, որ հերթապահություն է իրականացրել կամրջի հակառակ կողմում, փորձել է օգնության հասնել ինքնասպանություն գործել պատրաստվող քաղաքացուն, սակայն վրաերթի է ենթարկվել:

Քաղաքացին ողջ է մնացել: Անգիտակից վիճակում տեղափոխվել է Համալսարանական թիվ 1 հիվանդանոց, որտեղ, սակայն, գիտակցության չգալով մահացել է։ Ոստիկանը ևս նույն հիվանդանոց է տեղափոխվել, նրա կյանքին վտանգ չի սպառնում: