Երևան`   +6 °C
Այսօր`   Կիրակի, 17 նոյեմբերի, 2019 թ.

Պարզվել է Սիս գյուղի ջրատարում ջրահեղձ եղած քաղաքացու ինքնությունը

130
Երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2019 թ., 17:15
Պարզվել է Սիս գյուղի ջրատարում ջրահեղձ եղած քաղաքացու ինքնությունը

Նոյեմբերի 5-ին, ժամը 11:59-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Սիս գյուղի ջրատարում քաղաքացու դի է նկատվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ջրատարից դուրս են բերել Գուրգեն Հ-ի դին (ծնված 1966թ.) և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: