Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Հայկական Տիեզերք» գորգը վաճառվեց 30,000 ԱՄՆ դոլարով

572
Երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2019 թ., 23:00
«Հայկական Տիեզերք» գորգը վաճառվեց 30,000 ԱՄՆ դոլարով

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվ այսպես, հաշվետվություն:
Միայն աճուրդից հավաքվեց 66,000 ԱՄՆ դոլար․
«Հայկական Տիեզերք» գորգը վաճառվեց 30,000 ԱՄՆ դոլարով, Սերժ Թանկյանի կիթառը՝ 7,500 ԱՄՆ դոլարով, Ջիվան Գասպարյանի դուդուկը՝ 3,500 ԱՄՆ դոլարով և ունենք նվիրատվություն՝ 25,000 ԱՄՆ դոլարի չափով։
Եվ այսպես, ավարտվեց Քալիֆորնիայում կազմակերպված բարեգործական միջոցառումը, որի ամբողջ հասույթը կուղղվի մեր Հերոսների սրճարանի և ուսումնական կենտրոնի կառուցմանը։

Եվ սա դեռ ամենը չէ, ներկա պահին ամփոփում ենք նաև միջոցառման ընթացքում հավաքված այլ նվիրատվությունները,որի մասին կիրազեկենք քիչ ավելի ուշ»: