Երևան`   -1 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2019 թ.

Հրդեհ Էրեբունի օդանավակայանում. մեկնել է 10 մարտական հաշվարկ

133
Երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2019 թ., 15:45
Հրդեհ Էրեբունի օդանավակայանում. մեկնել է 10 մարտական հաշվարկ

Նոյեմբերի 4-ին, ժամը 14:33-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունի օդանավակայանում այրվում է անգարի տանիք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 10 մարտական հաշվարկ, մեկ ջրատար ավտոմեքենա և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: