Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.

Ադրբեջանը վերահսկողություն է սահմանել վրացական տարածքի նկատմամբ. Bellingcat

1338
Երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2019 թ., 21:10
Ադրբեջանը վերահսկողություն է սահմանել վրացական տարածքի նկատմամբ. Bellingcat

Ըստ Bellingcat առցանց հրատարակչության վերլուծության՝ Ադրբեջանը վերահսկողություն է սահմանել Վրաստանի տարածք հանդիսացող՝ ընդհանուր առմամբ շուրջ 200 հեկտար կազմող սահմանամերձ հողակտորի նկատմամբ: Այս տարվա ապրիլին Ադրբեջանի սահմանապահ զորքերի հենակետեր են հայտնվել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի պետական սահմանների միացման կետ հանդիսացող Պապաքար լեռան վրացական հատվածում:

Պապաքար լեռը (ադրբ.՝ Babaqar dağı) հանդիսանում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի սահմանագլխին ձգվող լեռների ամենաբարձր գագաթը (959 մ):

Ադրբեջանի սահմանապահ զորքերի շտաբի պետ, գեներալ մայոր Էլչին Իբրահիմովն օգոստոսի 16-ին հայտարարել էր, որ «ադրբեջանցի սահմանապահներին հաջողվել է շփման գծում առաջ շարժվել մի քանի ուղղություններով և դիրքեր զբաղեցնել ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքների վրա»:

«Այս նոր տարածքներն Ադրբեջանին մարտավարական առավելություն էին տալիս Հայաստանի հանդեպ: Հետագայում, սակայն, հայկական կողմը ևս հայտարարեց, որ պետական սահմանի այս հատվածում կարողացել է 140 հեկտար հավելյալ տարածքի հանդեպ վերահսկողություն սահմանել, ինչը չեզոքացրեց ադրբեջանական առաջխաղացումը»,- գրում է Bellingcat-ը: