Երևան`   +5 °C
Այսօր`   Հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2019 թ.

Լարսը փակ է որոշ տեսակի մեքենաների համար

141
Կիրակի, 03 նոյեմբերի, 2019 թ., 19:00
Լարսը փակ է որոշ տեսակի մեքենաների համար

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների և բաց մարդատար ավտոմեքենաների ու ավտոբուսների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 250 ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։