Երևան`   -1 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2019 թ.

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում

159
Կիրակի, 03 նոյեմբերի, 2019 թ., 15:00
Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում

Երեկ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 27-ամյա Արտակ Հ-ն իր վարած Howo մակնիշի ավտոմեքենայով Շիրակի և Շարուրի փողոցների խաչմերոկում վրաերթի է ենթարկել 71-ամյա Գրիգոր Չ-ին։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Նույն օրը, ժամը 23։50-ի սահմաններում բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել որ վրաերթի ենթարկվածը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։