Երևան`   -1 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2019 թ.

Ավտովթար Արմավիրի մարզում․ կա երկու զոհ և մեկ տուժած

174
Շաբաթ, 02 նոյեմբերի, 2019 թ., 20:40
Ավտովթար Արմավիրի մարզում․ կա երկու զոհ և մեկ տուժած

Նոյեմբերի 2-ին, ժամը 13:07-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ գյուղի սկզբնամասում բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Կարեն Հ., ծնված 1970 թ.) և «Mercedes-Benz E» (վարորդ՝ Մաթևոս Ե., ծնված 1986 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes-Benz E» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին՝ Արևահատ Հ.-ին (ծնված 1949 թ.): Կարեն Հ.-ն հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, իսկ Արևահատ Հ.-ն՝ Շենգավիթի ԲԿ: Բժշկական կենտրոններում տուժածները մահացել են:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: