Քթի խոռոչում թաքցրած մարիխուանան հանել են 18 տարի անց
![]() Բժիշկները 48-ամյա ավստրալացու քթի խոռոչից հանել են մարիխուանայի փաթեթիկը, որը նա այնտեղ թաքցրել էր 18 տարի առաջ: Այս մասին հայտնում է Ars Technica-ն: 2001 թվականին տղամարդը կալանավայրում է եղել, երբ նրան այցելել է ընկերուհին ու գաղտնի տվել մարիխուանայի փոքրիկ փաթեթ: Ցանկանալով այն հուսալի տեղ թաքցնել՝ տղամարդն այն կոխել է քթանցքը: Երբ փորձել է հանել, այն ավելի խորն է գնացել և տղամարդը կարծել է, թե ինքը կուլ է տվել թմրանյութը: Դրանից հետո նա մոռացել է միջադեպի մասին, թեև մշտապես զգացել է, որ աջ քթանցը դժվար է շնչում: Նա նաև տառապել է քթի խոռոչների հաճախակի բորբոքումներից, բայց դա չի կապել մարիխուանայի փաթեթի հետ: Երբ 18 տարի անց նա վերջապես դիմել է բժշկի՝ բողոքելով գլխացավերից, նրան համակարգչային շերտագրություն են արել ու գտել կորուստը: Բժիշկները հեռացրել են ռինոլիտի վերածված օտար մարմինը: |

«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
165Երեկ, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
15219.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
19617.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
47716.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
50916.10.2026, 20:48
«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
18515.10.2026, 18:06
