Արսեն Թորոսյանը՝ շտապօգնության աշխատողների աշխատավարձերի մասին
«ՇՕ աշխատավարձի բարձրացում նախատեսված չէ, եթե գրված է, ուրեմն հին է: Սակայն մինչ այժմ աշխատանքային պայմանների բարելավում է եղել, ապահովագրություն է տրամադրվել, իջեցվել է աշխատանքային ծանրաբեռնվածությունը՝ ի հաշիվ բրիգադների ավելացման: Ընդհանուր առմամբ՝ աշխատավարձերի բարձրացումը պայմանավորված է նաև բուժաշխատողների ամսական հերթապահություններով: Մեծ հաճույքով կողմնակից եմ ՇՕ աշխատավարձերի բարձացմանը, սակայն խնդիրը հրատապ էր կանչերի սպասարկման պահին, քանի որ սպասարկող մեքենաները չէին բավարարում: Հիմա նման պատկեր չունենք». նոյեմբերի 1-ին 2020թ. պետբյուջեի նախագծի քննարկմանը հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով «Իմ քայլից» պատգամավոր Արփինե Դավոյանի այն հարցին, թե կոնկրետ ո՞ր ժամկետում պետք է սպասել ՇՕ բուժանձնակազմի աշխատավարձի բարձրացումը: «Իմ քայլից» Նարեկ Զեյնալյանը պնդեց՝ այնուամենայնիվ, աշխատավարձը ՇՕ-ի ցածր է, և կարելի է բարձրացման համար միջոցներ գտնել, որովհետև բժիշկները հիվանդների ձեռքին են նայում: Նախարարն արձագանքեց. «Հաճույքով Ձեզ հետ կքննարկեմ աշխատավարձի հնարավոր բարձրացման ֆինանսական աղբյուրը: Բժիշկներն էլ հիմա այնքան չեն նայում հիվանդի ձեռքին»,- ասաց նա: Նախարարը հայտնեց նաև, որ առաջիկայում կանչերի դասակարգում կարվի, ոչ հրատապ կանչերը չեն սպասարկվի, նրանց կառաջարկվի հաջորդ օրն այցելել պոլիկլինիկա: Այժմ մի փորձնական ծրագիր է իրականացվում, որով կանչերը սպասարկում են ոչ թե ՇՕ-ի, այլ շրջիկ բժիշկները: Նշենք, որ 2020թ. պետբյուջեի նախագծի համաձայն՝ նախատեսվում է առողջապահությանը հատկացնել 109 միլիարդ դրամ՝ 2018թ. 89,6 միլիարդ դրամի դիմաց: Ըստ առողջապահության նախարար Ա.Թորոսյանի՝ այս տարվա հունիսին կառավարության որոշմամբ նախարարությանը հատկացվել է լրացուցիչ 12 միլիարդ դրամ: Այդպիսով՝ նախարարության բյուջեի աճը 2020թ. կկազմի 7,3 տոկոս: 27,1 միլիարդ դրամ ուղղվելու է առողջության պահպանման առաջնային օղակին, որը գերակա խնդիր է նախարարության համար: |
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
12319.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
24618.04.2024, 12:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
28518.04.2024, 09:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
47117.04.2024, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
56717.04.2024, 09:06«Լրատվականներից եմ տեղեկացել խուզարկության մասին»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
81016.04.2024, 16:06