Անպտղության դեմ իրականացվող եզակի վիրահատություն Հայաստանում
Let's start, այս խոսքերով հայ կոլեգաներին դիմեց ճապոնացի գիտնական-բժիշկ Կազուհիրո Կավամուրան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում ժամեր առաջ սկսած վիրահատտությունից առաջ: Վիրահատությունն իր տեսակի մեջ եզակի է և Հայաստանում առաջին անգամն է իրականցվում: Ճապոնացի գիտնական, պրոֆեսոր Կազուհիրո Կավամուրան, ով Հայաստանում է գտնվում «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ»-ի մանկաբարձության, գինեկոլոգիայի և մարդու վերարտադրողականության ամբիոնի վարիչ Էդուարդ Համբարձումյանի հրավերով, մեր բժիշկների հետ իրականացնում են անպտղության վերացմանն ուղղված ձվարանների ֆունկցիայի վերականգնման վիրահատություն: Մեզ հետ զրույցում Էդուարդ Համբարձումյանը նշեց, որ հետաքրքված է վիրահատության այս մեթոդով, որը վերաբերում է այսօր չբուժվող անպտղության առանձնահատուկ դեպքին, երբ վաղաժամ դաշտանադադար է սկսվում 30-35 տարեկան կանաց մոտ: «Նման դեպքերում ձվարանների ֆունկցիան հանգում է: Այսպիսի խնդիր ունեն անպտղությամբ տառապող կանանց քսան տոկոսը, կամ պատկերավոր ասած յուրաքանչյուր 10 հազարերորդ կին տառապում է նման խնդրով: Վաղաժամ արտահայտված դաշտանադադրի սկսման սկզբնական փուլում մենք կարող ենք այդ կանանց օգնել»,-ասաց Համբարձումյանը: Կավամուրայի մեթոդը հետևյալն է՝ հյուսվածքներում գտնել ձվաբջիջ, այն կենդանացնելու և առողջացնելու համար: Ձվարանները հատուկ մշակվում են և տեղադրվում կրկին կնոջ օրգանիզմ: Դրանից հետո և՛ դաշտանի, և հորմոնների վիճակը լավանում է: Սա պայմաններ է ստեղծում արտամարմնային բեղնավորում անել, որովհետև այլ պարագայում այդ կանայք զրկված են նման հնարավորությունից: Վիրահատությունն ընթանում է լապորասկոպիկ եղանակով: Վիրահատությունը տևում է 2-3 ժամ, բայց հետվիրահատական շրջանում, պետք է երկար, ընդհուպ մինչև 1 տարի բուժական պրոցեսներ կատարվեն: Այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում վիրահատվող կինը 35 տարեկան է, ինչպես նշեցին բժիշկները, նրա մոտ սկսվել է վաղ դաշտանադադար: |
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
12919.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
28218.04.2024, 12:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
32118.04.2024, 09:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
50617.04.2024, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
59317.04.2024, 09:06«Լրատվականներից եմ տեղեկացել խուզարկության մասին»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
83516.04.2024, 16:06