Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Մանկահասակ երեխայի մոտ հաստատվել է ՄԻԱՎ վարակի առկայություն

442
Չորեքշաբթի, 30 հոկտեմբերի, 2019 թ., 20:00
Մանկահասակ երեխայի մոտ հաստատվել է ՄԻԱՎ վարակի առկայություն

Հայաստանում մանկահասակ երեխայի մոտ կրկնակի հետազոտության արդյունքում հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակ: Ինչպես տեղեկացնում է Առողջապահության նախարարության մամլո ծառայությունը, որոշում է կայացվել ախտորոշման հաստատման նպատակով իրականացնել արյան կրկնակի հետազոտություններ՝ մի քանի մեթոդներով: Ցավոք, ախտորոշումը հաստատվել է:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ կազմակերպվել է կոնսիլիում՝ առաջատար մասնագետների ներգրավմամբ, այդ թվում արտերկրից ժամանած, հիվանդության վարման և դեղորայքային բուժմանն աջակցելու նպատակով:

Այս պահին երեխայի մոտ դիտվում է դրական շարժընթաց: ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի հանրապետական կանխարգելման կենտրոնի մասնագետների կողմից սկսվել է հակառետրովիրուսային բուժումը, ինչի շնորհիվ ներկայումս բավարար արդյունքներ են արձանագրվում:

Ինչ վերաբերում է վարակի աղբյուրին կամ պատճառների վերհանմանը, տեղեկացնում ենք, որ դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում:

Միաժամանակ, նախարարության կողմից իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն՝ հասկանալու վարակի փոխանցման հնարավոր աղբյուրները՝ համապատասխան
միջոցառումներ ձեռնարկելու նպատակով: