Արմատներով հայ կոլեկցիոները Փարիզում աճուրդի կհանի հայկական արվեստի եզակի նմուշներ
![]() Դեկտեմբերի 4-ին Փարիզի «Boisgirard-Antonini» աճուրդում հայկական մշակույթին վերաբերվող բացառիկ նմուշներ են աճուրդի դրվելու։ Հայկական արմատներ ունեցող կոլեկցիոներ, քաղաքական գործիչ Գիյոմ Արալն արդեն երկրորդ անգամ աճուրդի կհանի հայկական մանրանկարչության, նկարների, կտավների իր հավաքածուի եզակի նմուշներից: MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում Գիյոմ Արալը պատմեց իր ընտանիքի պատմության, իր հավաքածուի ձեռբերման մասին: «Մեկ քառորդ չափով հայ եմ: Հայրական պապս Զմյուռնիայից էր: Նա հեռացավ 1922-ին և բնակություն հաստատեց Մարսելում: Հենց այդ թվին թուրքերը կրակի տվեցին Զմյուռնիայի հայկական և հունական թաղամասերը, մեծ կոտորած իրականացրին։ Նա նաև անդրադարձավ իր հավաքածուի ամենաբացառիկ նմուշներին. «Հավաքածուիս մեջ յուրահատուկ են Մեսրոպ և Խաչատուր Խիզանցիների մանրանկարչությունները։ Նշենք, որ վերոնշյալ լոտերի նախնական գինը կազմում է 20-30 հազար եվրո: Աճուրդի կհանվեն նաև հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավներից: Ընդհանուր առմամբ՝ աճուրդի կհանվի 174 լոտ: Գիյոմ Արալը հույս ունի, որ գոնե դրանց մի մասը ձեռք կբերվի հայ անհատների կողմից: |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36











