Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Թրամփը չեղարկել է Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները

791
Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ., 22:30
Թրամփը չեղարկել է Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 23-ին հայտարարել է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից սկսված «Խաղաղության ակունք» գործողությունից հետո Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման մասին, տեղեկացնում է TASS գործակալությունը։ «Ֆինանսների նախարար Ստեֆան Մնուչինին հանձնարարել եմ չեղարկել հոկտեմբերի 14-ին սահմանված բոլոր պատժամիջոցները»,- գրել է Թրամփը: Միևնույն ժամանակ, Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ կլինի վերականգնել պատժամիջոցները Թուրքիայի դեմ, եթե տեղի չունենա մի բան, որը մեզ ձեռնտու չէ»,- նշել է Թրամփը: Նրա խոսքով՝ Թուրքիան իրեն հայտնել է, որ Թուրքիայի ու սիրիացի քրդերի միջև կկնքվի «մշտական» հրադադարի համաձայնագիր: