Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Արսեն Բաբայանին ձերբակալման որոշման դեմ բողոքի գործով դատարանի որոշումը կհրապարակվի վաղը

243
Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ., 21:50
Արսեն Բաբայանին ձերբակալման որոշման դեմ բողոքի գործով դատարանի որոշումը կհրապարակվի վաղը

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության, ինչպես նաև Բաբայանին ձերբակալելու որոշման դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքի քննությունն այսօր ավարտվեց։

Դատական ակտերը կհրապարակվեն վաղը՝ հոկտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Նիստն ավարտվեց։ Արսեն Բաբայանի ազատության հարցով դատական ակտի հրապարակումը վաղը՝ հոկտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ ՀՔԾ–ն Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության յուրացման օժանդակելը) և 314-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական կեղծիք կատարելը) մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք: