Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Ուշագրավ է մի բան». Գոհար Աբաջյան

430
Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ., 21:25
«Ուշագրավ է մի բան». Գոհար Աբաջյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը բավական մանրամասն և փաստարկված անդրադարձել է Արթուր Սարգսյանի (Հաց Բերողի) կալանավորման, կալանքի հետ վերջինիս հիվանդության անհամատեղելիության և անհասկանալի պայմաններում կրկնակի դատաբժշկական փորձաքննության նշանակման և դրա արդյունքում Արթուրի կալանավորման մանրամասներին։

Ուշագրավ է մի բան․ Արփինե Հովհաննիսյանի համար այդպես էլ հանելուկ է մնացել, թե ո՞վ է եղել երկրորդ դատաբժշկաան փորձաքննության պատվիրատուն, որի արդյունքում հերքվել է հիվանդության անհամատեղելիությունը, իսկ Հաց Բերողը կալանավորվել, ապա մի քանի ամիս անց մահացել է։

Հիմքեր չունենալով չհավատալ ներկայացված փաստերին, միևնույն ժամանակ ինձ մի հարց է հետաքրքրում՝ արդյո՞ք Արդարադատության նախարարը իրավասու չէր հարցում անելու պատասխանատու մարմիններին կրկնակի դատաբժշկական փորձաքննության հիմքերը պարզելու համար, որը հանգեցրել է կալանավորի մահվան։

Իրավաբաններ ջան կլուսավորե՞ք»: