Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Երևանում 64-ամյա կնոջ սպանության դեպքով կասկածյալը ՊԵԿ փոխնախագահի եղբայրն է

500
Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ., 21:05
Երևանում 64-ամյա կնոջ սպանության դեպքով կասկածյալը ՊԵԿ փոխնախագահի եղբայրն է

Այսօր բացահայտվել է հոկտեմբերի 22-ին Երևանի Վարդաշեն 2-րդ փողոցի շենքերից մեկի բնակչուհի, 64-ամյա Ց. Բ.-ի առանձնակի դաժանությամբ սպանությունը:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները կատարել են բացատրական աշխատանքներ և նշված սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Էրեբունու բաժին է ներկայացել նույն շենքի բնակիչ, 46-ամյա Գարիկ Մաշադյանը:
Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանել է կատարվածը և քննիչի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել է: Նա, աղբյուրի փոխանցմամբ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 1-ին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի եղբայրն է, սակայն երկար տարիներ նրանց միջև ոչ մի շփում չի եղել:

Գ. Մաշադյանն իր կյանքը վարել է եղբորից անկախ և նրանք երկար տարիներ միմյանց չեն հանդիպել: