Նիկոլ Փաշինյանը՝ նախարարների աշխատավարձերի գաղտնի բարձրացման մասին
«Անցած տարի, այսպես կոչված, պարգևատրումային սկանդալի արդյունքում արձանագրել ենք, որ որոշակի դիսպրոպորցիա կա, դրա արդյունքում ոմանցն իջել է, ոմանցը բարձրացել: Խնդիր է դրվել, որ նույն կարգավիճակի մարդիկ պետք է նույն աշխատավարձը ստանան»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին՝ անդրադառնալով նախարարների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ Էդմոն Մարուքյանի հնչեցրած հարցին՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Պաշտոնյաները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն: ԱԺ-ն ընդունել է բյուջե, որում պարգևատրումային ֆոնդերը նախատեսված են եղել: Մենք որևէ ուրիշ տեղից փող չենք կտրել ու բարձրացրել: Դա ֆինանսավորվել է այն հոդվածից, որն ընդունվել է»,- շարունակել է վարչապետը: Իսկ ինչո՞ւ է գաղտնի արվել, հարցրեց Մարուքյանը. «Բավարար չափով հարցը քննարկված է եղել ու խոսել նախարարի վճարման գաղտնիության մասին, տեղին չէ, քանի որ նա ամեն տարի լրացնում է հայտարարագիր: Դա բաց է, հասանելի, ցանկացած մարդ, ով ունի հաշվիչ, կարա հաշվի: Իսկ հանձնարարականը ներքին աշխատանքային ընթացակարգային է եղել»,- ընդգծեց Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |
ՔՊ-ն լուսանկարներ է տարածել (լուսանկար)
813:06Թույլ չեն տալիս նկարահանել հանդիպումը․ «Բացում» նախաձեռնություն (տեսանյութ)
2613:00Փաշինյանը Ոսկեպարում է․ հանդիպման մասնակիցների մուտքը դահլիճ սահմանափակված է (տեսանյութ)
4212:54«Սամվելին տեղափոխել են Շենգավիթի դատարան»․ փաստաբան
4912:48«Սամվել Վարդանյանի մեղադրանքը լրացվել է»․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
6112:26Սամվել Վարդանյանի մայրը ՔԿ-ի դիմաց ուշաթափվեց (տեսանյութ)
7112:18