Երևան`   +12 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Թե չէ՝ դրել բուրդ ենք գզում ու չգիտես թե խի». Արթուր Միսակյան

290
Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ., 10:15
«Թե չէ՝ դրել բուրդ ենք գզում ու չգիտես թե խի». Արթուր Միսակյան

Օգտատեր Արթուր Միսակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լավ, դուք իրո՞ք հավատում եք էն հեքիաթին, որ ինչքան պաշտոնյայի աշխատվարձը լինի բարձր, այնքան նա զերծ կմնա կաշառք վերցնելուց, թալանից ու կոռուպցիայից:
Տղերք, թալանողը կթալանի, լափողը կլափի, աշխատավարձը հեչ կապ չունի:
Կարողա լսած լինեք, թե բա՝ ախորժակը ուտելուցա բացվում: Մարդը պաշտոնա ստանում, սկզբի 2 ամիսը հին տեմպով ապրումա, 3-րդ ամսվա վրա մի 15000$-ոց ավտոյա արդեն քշում, մինչև մի տարին արդեն իրան պալոժ չի Հայաստանում հանգստանա, վիձիտե լի դեպուտատ կամ նախարարա: Էդ դուք տենց լուրջ դեմքով հավատում եք, որ փողի շատը լինումա՞: Չի լինում տղերք, պարզապես չի լինում: 600000 դրամ աշխատավաձ ստացող նախարարը կհագնի 70000 դրամանոց կոշիկ, իսկ երբ տաս 1,5 միլիոն՝ կհագնի հովազի մորթուց մուշտակ, ուստի փողը միշտ քիչա, միշտ պակասումա:
Հետևաբար, պաշտոնյան չպիտի կաշառք վերցնի, չպիտի թալանի մի պարզ գիտակցությունից ելնելով, որ կպատժվի, կպատժվի օրենքի ողջ խստությամբ:
Թե չէ՝ դրել բուրդ ենք գզում ու չգիտես թե խի...»: