«Ամենայն ցավով ուզում եմ արձանագրել հետևյալը». Կարպիս Փաշոյան
Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին մի քանի տարիներին հայկական իրականությունում ստեղծվել են գաղափարական երկու կոնցեպտներ։ Առաջինը «Ազգ-բանակ»-ն է, իսկ երկրորդը՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»։ Առաջինի հեղինակը նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է, իսկ երկրորդինը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սրանք, իհարկե, տարբեր կոնցեպտներ են, ինչ-որ իմաստով նաև՝ հակադիր, բայց նպատակն ու էությունը նույնն են, երկուսն էլ միավորելու, վերահսկելու տիրապետելու և իշխելու նպատակ ունեն, երկուսն էլ հետադիմական են և առաջին հերթին հասարակարգի անփոխարինելիության և անարդարության լեգիտիմացման տեսանկյունից։ Երկուսն էլ իրենց էությամբ ավտորիտար են, առաջինի արքետիպը պետականազուրկ ֆիդային է, իսկ երկրորդինը՝ Օսմանյան կայսրության պետականազուրկ հայ ռամիկը։ Երկուսն էլ պետություն չեն ճանաչում, ավելի շուտ՝ չեն հասկանում, որ ճանաչեն։ Առաջինի պետությունը մաուզերն է, իսկ երկրորդինը՝ ծխացող երդիկը։ Երկու կոնցեպտների վերջնական հանգուցային կետը մենիշխանությունն է, առաջինի դեպքում բանակի առաջնորդի, իսկ երկրորդի դեպքում՝ ռամիկների առաջնորդի։ Երկուսն էլ ցեղասպանվածի կոմպլեքսի հետևանք են և որևէ կերպ չեն արտահայտում անկախ ու ինքնիշխան Հայաստանի շահերը։ Ավելին, այդ կոնցեպտների մեջ բացակայում է մարդը, կարծես թե մարդ որպես այդպիսին գոյություն չունի, բայց մարդուց զատ բացակայում է նաև քաղաքացին, որը պետք է կամք դրսևորի հասարակական դաշինքի ստեղծման համար։ |
«ՀՀ սահմանապահ զորքերն ու Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը լրիվ անհամեմատելի բաներ են». Վրթանեսյան
3418:36Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ-ի շարքերը
5418:18«Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան
6718:00«Այսպիսին է հայկական բնակավայրերի՝ «ապագա կա ապագա»-ն». Արթուր Եղիազարյան
6617:36«Այսօր տեղի ունեցածի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում». Տիգրան Աբրահամյան
7617:30«Սա գրվող պատմություն է մի նոր». Ալեն Սիմոնյան
7817:18