Երևան`   +1 °C
Այսօր`   Կիրակի, 17 նոյեմբերի, 2019 թ.

Արսեն Բաբայանի ձերբակալման որոշման բողոքարկման դատական նիստը կլինի վաղը

110
Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ., 20:50
Արսեն Բաբայանի ձերբակալման որոշման բողոքարկման դատական նիստը կլինի վաղը

Դատական նիստ այսօր տեղի չի ունենալու, քանի որ Արսեն Բաբայանին դատարան չեն ներկայացրել: Այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ նշելով, որ նիստը տեղի կունենա վաղը՝ ժամը 17։45։

Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով երեկ ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։ Վերջինիս պաշտպանները երեկ երեկոյան բողոքարկել են ձերբակալության մասին որոշումը։